Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
30.05.2013 | 23:08

Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, և կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թե ինչ է կամենում Տերը, քանզի մահկանացուների մտածումները անստույգ են, իսկ մեր գիտելիքները` անհաստատ։ Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, և հողեղեն այս հարկը բազմահոգ է դարձնում միտքը։ ՈՒստի մենք հազիվ ենք նկատում երկրային բաները և չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մոտ։ Իսկ այն, ինչ գտնվում է երկնքում, ո՞վ կարող է քննել, և ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթե դու իմաստություն չտաս և քո սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից։


Իմաստություն
Սողոմոնի 9. 13-17

Դիտվել է՝ 2262

Մեկնաբանություններ